Ֆրանսիայում առնետները հարձակվել են հաշմանդամ աղջկա վրա
Ֆրանսիայի Ռուբե քաղաքում առնետները հարձակվել են 14-ամյա հաշմանդամ աղջկա վրա: Այս մասին հայտնում է BBC News-ը:
ԶԼՄ-ների տվյալներով՝ առավոտյան աղջկա հայրը նկատել է, որ աղջկա անկողինն ամբողջությամբ արյունոտված է:
«Նրա ականջներից արյուն էր գալիս, ես վախեցա, որ իր մոտ ուղեղից արյան արտահոսք է եղել», - պատմել է հայրը: Նա բժիշկ է կանչել, ովքեր աղջկա մարմնի վրա կծածի ավելի քան 200 հետք են գտել: Առնետները կրծել են աղջկա մատների ծայրերը:
Ոստիկանությունը փաստի առթիվ ստուգուներ է անում: Տուժածի հայրը որոշել է հայց ներկայացնել տան տիրոջ նկատմամբ՝ վերջինիս մեղադրելով անփութության մեջ: