Շատ բաներ այնպես չեն, ինչպես թվում են. Քիմ Քարդաշյանը՝ երրորդ երեխա ունենալու մասին
Երրորդ երեխա ունենալու մասին լուրերը հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը մեկնաբանել է E! News պարբերականին տված հարցազրույցում:
«Մեզ հաճախ ինչ-որ բան են վերագրում, բայց մենք երբեք ոչինչ չենք հաստատում: Այնպես որ, պատրաստ լինելու դեպքում այդ մասին կխոսենք: Մարդիկ հետաքրքրասեր և կպչուն են, և շատ բաներ այնպես չեն, ինչպես թվում են: Մանրուքներ կան: Մի խոսքով՝ կարևոր չէ, ամեն բան իր ժամանակն ունի: Առայժմ ոչինչ չենք հաստատում: Երբ կգա ժամանակը, և մենք պատրաստ կլինենք, ձեզ նորություններ հաղորդել»,- ասել է Քարդաշյանը:
Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆոտոմոդելի և ռեփեր Քանյե Ուեսթի երրորդ երեխան, ով փոխնակ մոր միջոցով կծնվի հաջորդ տարվա հունվարին, աղջիկ է: