Վաճառքի է հանվել Եղիսաբեթ թագուհու «Bentley» շքեղ լիմուզին
Շքեղ «Bentley Mulsanne» լիմուզինը, որը պատկանում է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդին, վաճառքի է հանվել աճուրդով: Աճուրդը տեղի կունենա այսօր «Goodwood Revival» փառատոնի շրջանակում: Միջոցառման կազմակերպիչները ակնկալում են աշխատել 230 000 դոլար: Այս մասին գրում է Actualnews.org-ը:
«Bonhams» աճուրդի տան ներկայացուցիչներն ավելի վաղ հայտնել էին, որ պատրաստվում են աճուրդի ժամանակ վաճառել շքեղ մեքենա, որը պատկանում է թագավորական ընտանիքին: Տվյալ լիմուզինով թագուհին տարբեր միջոցառումների է գնացել: Մեքենան նա օգտագործել է մինչև 2014 թվականը:
«Bentley Mulsanne»-ի հետ միասին նախատեսվում է աճուրդի ժամանակ վաճառել 1980 թվականի արտադրության «Rolls-Royce», որից օգտվում էր արքայադուստր Մարգարետը: