Մերկելի մեքենայի վրա լոլիկներ են նետել (տեսանութ)
ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի ավտոմեքենայի վրա լոլիկներ են նետել նախընտրական միջոցառման գնալու ժամանակ, որը տեղի է ունեցել գերմանական Վոլգաստ քաղաքում: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «DPA» լրատվական գործակալությանը:
Շինության մոտ, որտեղ նախատեսված է եղել կանցլերի ելույթը, հավաքվել էր շուրջ 150 մարդ՝ ուլտրաաջ ուժերի ներկայացուցիչներ: Մերկելի ավտոմեքենան տեսնելով՝ նրանք լոլիկներ են նետել և վիրավորական բացականչություններ հնչեցրել:
Հիշեցնենք, որ սա առաջին նմանատիպ դեպքը չէ, որը տեղի է ունենում Անգելա Մերկելի հետ: Սեպտեմբերի հինգին հենց կանցլերի ուղղությամբ էին լոլիկներ նետել նախընտրական հանրահավաքի ժամանակ: