Մոսկվայում «Trump Tower» կկառուցվի
«CNN» հեռուստաընկերությունը հրապարակել է «Trump Organization»-ի նամակը՝ Մոսկվայում «Trump Tower» երկնաքեր կառուցելու մասին: Նամակը 2015 թվականի է: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Նամակի տեքստում նշվում է, որ շինությունը պետք է ստանա «Trump World Tower Moscow» անունը: Նրանում կլինեն հյուրանոցային և կոմերցիոն պրեմիում դասի կենտրոններ, ինչպես նաև Իվանկա Թրամփի սպա-կենտրոն:
Նամակի հետ միասին հեռուստաընկերությունը հրապարակել է բիզնեսմեն Ֆելիքս Սաթերի նամակը՝ ուղղված ԱՄՆ նախագահի անձնական փաստաբան Մայքլ Քոենին:
«Եկեք դա կյանքի կոչենք և կառուցենք «Trump Moscow»-ը: Մենք կարող ենք ոչ միայն բարելավել երկրների միջև հարաբերությունները, այլև ցույց տալ, որ բիզնեսը կարևոր է քաղաքականությունից»,- նշվում է նամակում: