Մուշում անվտանգության աշխատակիցը սպանել է ընտանիքի անդամներին
Մուշ քաղաքի բնակիչ, հոգեկան խնդիրներ ունեցող անվտանգության աշխատակից Մեհմեթ Ջան Այքանը սպանել է իր ընտանիքի 3 անդամներին, 2-ն էլ ծանր վիրավորվել են: «Internethaber» լրատվական կայքի համաձայն՝ դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Այքանի տանը վիճաբանություն է եղել:
Թուրքական աղբյուրը նշում է, որ վիճաբանության ժամանակ Այքանը որսորդական հրացանից կրակ է բացել 1.5 տարեկան որդու, կնոջ, քրոջ, հարսի և հորեղբոր վրա:
Նրա քույրը, հարսը և հորեղբայրը տեղում մահացել են, մնացածին տեղափոխել են հիվանդանոց: Դեպքից հետո Այքանը դիմել է փախուստի: Այժմ նրա նկատմամբ հետախուզում է հայտարարված: