Գոնե ինչ-որ առումով մակարդակով մոտեցա Հենրիխ Մխիթարյանին. Գարիկ Մարտիրոսյան (տեսանյութ)
Շոումեն Գարիկ Մարտիրոսյանը տեսանյութ է հրապարակել, որի գլխավոր հերոսն ինքն է:
Հոլովակում նշվում է, որ պատրաստվում էին Comedy Club բերել Արարատ Քեշյանին, սակայն ТНТ-ի «տրանսֆերի օրենքի» համաձայն՝ ալիքի յուրաքանչյուր ծրագրում ընդամենը մեկ հայ պետք է լինի:
«Ողջույն բոլորին: Ահա թե ինչու են ինձ այդքան գնահատում ComedyClub-ում: Ես գոնե ինչ-որ առումով մակարդակով մոտեցա MU-ից Հենրիխ Մխիթարյանին. նա նույնպես այնտեղ միակն է Հայաստանից»,- տեսանյութը մակագրել է Մարտիրոսյանը: