Պետության սուվերենությունը կասկածի տակ է առնվում, երբ տաքսիստը հրապարակում պարսկական ռաբիս է «քոքում»
Գիտե՞ք, թե երբ է անձամբ իմ համար պետության սուվերենությունը կասկածի տակ դրվում: Չէ, էն ժամանակ չէ, երբ Հայաստանը վերջին պահին հրաժարվում է ՆԱՏՕ-ի` բացահայտորեն հակառուսաստանյան, զորավարժություններին մասնակցելուց:
Ու նույնիսկ ոչ այն ժամանակ, երբ ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագիր ստորագրելուց հինգ րոպե առաջ պետության ղեկավարը հայտարարում է ԵԱՏՄ-ին անդամակցելու մասին:
Պետության սուվերենությունը կասկածի տակ է առնվում, երբ Երևանում` Հանրապետության հրապարակում` ՀՀ կառավարության կողքը (ժամացույցի տակ) այս երկրի դրվածքից ու ամեն ինչից դիլխոր տաքսիստը, մեքենայի դռները բացած, պարսկական ռաբիզ է քոքում` տուրիստ կանչելու նպատակով, ու վստահ է, որ դրա համար իր կողերը չեն ջարդելու:
Իսկ ամենավատն այն է, որ լիքը մարդիկ (չասեմ` ճնշող մեծամասնությունը) հենց այսպես է մտածում ու, օրինակ, փորձում է արդարացնել ոչ միայն այն, որ, խոսքի, ռուսներն ազերներին զենք են ծախում, այլև այն, որ նույն այդ ռուսները անցած տարվա ապրիլին հայկական ԶՈւ-ի հակահարձակումը մասնակի կանխեցին:
Արա, ձեզ մեկ չի՞, այ պոտենցիալ պարսկամոլ տաքսիստներ: Փող կա` արդեն լավ է, չէ՞, կենդանիկներ ջան: Կամ` առայժմ լավ է:
Հ.Գ. Ու այս տվարներն իմ հետ ընտրական հավասար իրավունք ունեն:
Լևոն Սարդարյան. Ֆեյսբուք