Մինչև 6 ամսական երեխաներին խորհուրդ չի տրվում տալ մեծերի համար նախատեսված սնունդ
Գիտնականներն ուսումնասիրությունների արդյունքում եկել են այն եզրահանգման, որ պետք չէ երեխաներին ժամանակից շուտ տալ մեծերի համար նախատեսված սննունդ: Խորհուրդ չի տրվում նաև երեխաներին տալ արհեստական սննունդ, եթե չի լրացել երեխայի 6 ամսականը: Ցավոք սրտի ծնողներից շատերը չեն հետևում բժիշկների և մասնագետների խորհուրդներին: Գիտնականներն ուսումնասիրության են ենթարկել մոտ 1335 կանանց, ովքեր վերջերս են ծննդաբերել: Ըստ ստացված արդյունքների' մայրերի 60% չի լսում բժիշկների խորհուրդները, իսկ 40% երեխաներին տալիս է արհեստական կամ մեծերի համար նախատեսված սննունդ, երբ դեռ երեխան չի դարձել 6 ամսական: Երեխաների լացն ու անհանգիստ վիճակը շատ ժամանակ կապված է լինում նաև սննդից: