Մեծ Բրիտանիայում 13-ամյա դպրոցական աղջիկը 8 մարդու համար օրգանների դոնոր է դարձել
Կյանքից վաղաժամ հեռացած 13-ամյա բրիտանուհի Ջեմայմա Լեյզելլը 8 մարդու համար օրգանների դոնոր է դարձել: Դա Մեծ Բրիտանիայի դոնորական պատմության մեջ ռեկորդային ցուցանիշ է դարձել: Աղջնակը մահացել է ուղեղի անեվրիզմայի պատճառով, հայտնում է KP-ն:
Այն բանից հետո, երբ մահացել է Ջեյմայմայի ընտանիքի մտերիմ ընկերներից մեկը, դպրոցականը հայտնել է, որ իր մահից հետո ցանկանում է իր օրգանները նվիրաբերել դրանց կարիքն ունեցողներին, այլ մարդկանց օգնելու համար: Հենց այդ զրույցն էլ օգնել է աղջկա ծնողներին նրա անունը ներառել դոնորների ցանկում:
Արդյունքում նրա մահից հետո փոխպատվաստված օրգաններն են՝ սիրտը, բարակ աղիքը, ենթաստամոքսային գեղծը, երկու երիկամները, երկու թոքերը և լյարդը: