Ջիմ Քերին սափրել է մորուքը և 20 տարով երիտասարդացել (լուսանկար)
Ջիմ Քերին ժամանել է Վինեցիայի փառատոնին, որպեսզի ներկայացնի իր նոր փաստագրական ֆիլմը` «Ջիմն ու Էնդին.մահվանից հետո` Ջիմ Քերիի և Էնդի Կաուֆմանի պատմությունը»:
Փառատոնին դերասանը ներկայացել է սափրված: Նա երկար ժամանակ մորուք էր պահում: Սափրվելուց հետո Քերին 20 տարով ավելի երիտասարդ տեսք ուներ: Նա հաճույքով շփվում էր երկրպագուների հետ և ստորագրություններ բաժանում: