Թուրքիայում կկայանա հայ աղջկա ու թուրք տղայի սիրո պատմության մասին «Կիսատ մնացած» ֆիլմի պրեմիերան (տեսանյութ)
Սեպտեմբերի 8-ին Թուրքիայում կկայանա հայ աղջկա ու թուրք տղայի սիրո պատմության մասին «Կիսատ մնացած» ֆիլմի պրեմիերան: Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
Ֆիլմի սյուժեն հետևյալն է.հայուհին Ստամբուլ է գնում սովորելու: Այնտեղ նա հանդիպում է մի թուրք տղայի, եւ նրանք սիրահարվում են, սակայն նրանց ընտանիքները դեմ են այդ հարաբերություններին: Ֆիլմում անդրադարձ կա նաեւ 1915 թ. Հայոց ցեղասպանությանը:Գլխավոր դերերում են Իսկուհի Բալդժյանը, Անիլ Ալթան, Ալի Բուհարա Մեթեն: