Հայտնի ռեփերի մեկուսկես տարեկան որդին ընկել է շենքի 9-րդ հարկից ու մահացել
MiyaGi մականունով հայտնի հիփ-հոփ կատարող Ազամատ Կուձաևի մեկուկես տարեկան որդին մահացել է Մոսկվայում բնակելի շենքի իններորդ հարկից ընկնելուց հետո: Միջադեպը տեղի է ունեցել Վերխնյայա Մասլովկա փողոցում, նախօրեին: Տեղի ունեցածի ականատես է դարձել մի քանի տասնյակ մարդ: Այս մասին հայտնում է «lenta.ru»-ն:
Դեպքի վայրը շրջափակել են արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները: Երեխայի մահվան պատճառները պարզվում են:
Ազամատ Կուձաևը 26-ամյա ռեփեր է Վլադիկավկազից: