Ծնողներն արքայազն Ջորջի համար «դպրոցական» ազգանուն են ընտրել
Արքայազն Ուիլյամը և Քեյթ Միդլթոնը որոշել են, թե ինչպես կկարողանան դպրոցում անվանել իրենց որդի Ջորջին, ով այժմ չորս տարեկան է: Այս մասին գրում է Life.ru-ն:
Թագավորական ընտանիքը ստիպված է եղել այդպես անել, որպեսզի հեշտացնի փոքրիկ թագաժառանգին դիմելու հարցը: Հակառակ դեպքում ուսուցիչները և համադասարանցիները դպրոցում պետք է ամեն անգամ ասեին. «Ձերդ գերազանցություն արքայազն Քեմբրիջի Ջորջ Ալեքսանդր Լուի»:
Ըստ ավանդության՝ Մեծ Բրիտանիայում նրանք չունեն ազգանուններ, իսկ այս դեպքում, այն ընտրում են՝ ելնելով հոր տիտղոսից: Որոշվել է փոքրիկ Ջորջին տալ Քեմբրիջ ազգանունը: Այսպիսով, նրան դպրոցում կկոչեն Ջորջ Քեմբրիջ: