Ամենահայտնի նոր մեքենաները Ռուսաստանում
Եվրոպական բիզնեսի ասոցիացիան հրապարակել է նոր ավտոմեքենաների վաճառքի վիճակագրությունը Ռուսաստանում օգոստոս ամսվա և 2017 թվականի նախորդ ամիսների ընթացքում: Ցանկի առաջատար հորիզոնականներն անփոփոխ են մնացել, չնայած առաջին հորիզոնականի համար թեժ պայքար է մղվում: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
Օգոստոս ամսվա առաջատար է դարձել ռուսական «Lada Granta»-ն, որն ամռան վերջին ամսվա ընթացքում վաճառել է 8474 մեքենա: Երկրորդ հորիզոնականում «Kia Rio»-ն է՝ 8472 ցուցանիշով, այսինքն՝ ընդամենը երկու մեքենա պակաս:
Եռյակը եզրափակում է «Hyundai Solaris»-ը, որն այս անգամ կարողացել է առաջ անցնել «Lada Vesta»-ից: Վերջինս ունի 6694 վաճառված նմուշի ցուցանիշ, իսկ «Solaris»-ը՝ 6987: