Լավրովին տանկ պետք չէ. Մեծ Բրիտանիայում ՌԴ դեսպանատան կատակը (լուսանկար)
Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը մեկնաբանել է լուսանկարը, որում երևում է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ Բորիս Ջոսոնը Էստոնիայում «տանկային զբոսանքի» ժամանակ: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
«Արտաքին գործերի նախարար Լավրովին տանկ պետք չէ, որպեսզի իր տեսակետը հասցնի բոլորին: Նրա ոճն է մնալ հետևողական փոփոխական պայմաններում»,- գրել են դիվանագետները դեսպանատան թվիթթերյան էջում:
Ինչպես նշել է «The Telegraph»-ը, Ջոնսոնն այցելել է ՆԱՏՕ-ի բազա էստոնական Տապա քաղաքում, որտեղ բրիտանացի զինվորներ կան և շրջել է «Չելլենջեր» տանկով: