Դպրոցականը հայհոյել է լրագրողին ուղիղ եթերում (տեսանյութ)
«InfoWars» համացանցային պրոեկտի լրագրողը, որն ավելի հայտնի է որպես «Ամերիկայի գլխավոր դավադիր կայքը», փորձել է հարցազրույց վերցնել մի աղջկանից և որպես պատասխան վիրավորանքի է արժանացել: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով «HuffPost»-ին:
Կարճ հարցազրույցը տեղի է ունեցել Տեխաս նահանգում՝ Օստինի հանրաքվեի ժամանակ: Թղթակից Օուեն Շրոյերը փորձել է դպրոցականի հետ խոսել ԼԳՏԲ-դրոշներով մարդկանց խմբի ֆոնին: Ինչպես նշվում է, նա այսպիսի արտահայտություն է ասել. «Հե՜յ, երիտասարդ»»: Աղջիկը պատասխանել է. «Դու տխմար ես»: Լրագրողը փորձել է պարզել, թե ինչու է նա այդպես ագրեսիվ իրեն պահում, սակայն աղջիկը պարզապես միջնամատ է ցույց տվել և հեռացել»:
Հետագայում լրագրողը թվիթթերյան իր էջում գրել է, որ իրականում ոչ թե «երիտասարդ տղա» է ասել (young man), այլ «երիտասարդ լեդի» (young ma'am):