Շիկահեր Քիմ Քարդաշյանը նմանակել է «Գահերի խաղի» հերոսուհուն (լուսանկարներ)
Նյու Յորքի նորաձևության շաբաթին 36-ամյա Քիմ Քարդաշյանի ժամանումը թեժ քննարկումների առիթ է դարձել: Միջոցառման համար Քիմը դիմել էր վարսերի համարձակ փորձարկման. նա սևահերից կրկին շիկահեր էր դարձել: Այս մասին գրում է Cosmo.ru-ն:
Երկրպագուները Քիմին համեմատել են հայտնի «Գահերի խաղը» սերիալի Դրակոնների մայր Դեյներիս Տարգարիենի հետ, ում դերը խաղում է Էմիլիա Կլարկը:
Քիմը նախկինում արդեն շիկահեր եղել է: Նա խոստովանել է, որ կեղծամ է օգտագործել, քանի որ, իր խոսքով, նա երբեք չի համաձայնի սեփական վարսերի գույնը բացացնելուն: Այն ժամանակ նրան համեմատել էին Հարրի Փոթերի մասին ֆիլմերի հերոսի հետ՝ Դրակո Մալֆոյի: