Սաակաշվիլիին ջերմ կընդունեն Ուկրաինայում
Ուկրաինայի սահմանային ծառայությունը Լեհաստանի հետ սահմանին՝ Լվովի շրջանում, անցակետի մոտ սեպտեմբերի 10-ին նշանակված ակցիայի մասնակիցներին հորդորում է նորմերը և կանոնները պահպանել, իսկ ճանապարհորդողներին հորդորում է այլ ճանապարհներով անցնել: Այս մասին գրում է «Интерфакс» լրատվական գործակալությունը:
Սահմանային ծառայության աշխատակիցները զբոսաշրջիկներին խնդրում են սպետեմբերի 9-12-ը այլ երթուղինեով ուղևորություններ կատարել:
Ավելի վաղ որոշ խմբակցությունների պատգամավորներ դիմել էին սահմանային ծառայության պետին և Միգրացիոն ծառայության պետին՝ սեպտեմբերի 10-ին, երբ Սաակաշվիլին ժամանի, այդ անցակետում ներկա լինելու պահանջով:
Գերատեսչութունը պատասխանել էր, որ ոչ մի հրաման չունեն իրավապահ մարմինների կողմից, որպեսզի արգելեն Սաակաշվիլիին Ուկրաինայի տարածք մտնել: