Սեպտեմբերի 7-ին Ադրբեջանի քրեակատարողական հիմնարկներում մահացել են 3 դատապարտյալ
Միայն սեպտեմբերի 7-ին Ադրբեջանի քրեակատարողական հիմնարկներում մահացել են 3 դատապարտյալ, իսկ ոստիկանության բաժիններից մեկում ինքնասպան է եղել ձերբակալված մեկ անձ։
Ադրբեջանական մամուլում տեղեկություններ են հայտնվել, որ քրեակատարողական հիմնարկներում մահացել են դատապարտյալներ՝ Վուղար Ֆիզուլի օղլու Հասանովը (1975թ Vüqar Füzuli oğlu Həsənov), Ջիվանշիր Ջամալ օղլու Ալիևը ( 1955թ. Divangir Camal oğlu Əliyev ) և Իլգար Նասիր օղլու Մամեդովը ( 1966թ. Nəsir oğlu Məmmədov ) ։
Նույն աղբյուրների տվյալներով՝ Շիրվանի ոստիկանության բաժնի ձերբակալվածներին պահելու վայրում, կախվելու եղանակով ինքնասպանություն է գործել, դանակահարության կասկածանքով ձերբակալված Վուղար Մահարրամ օղլու Համիդովը (1989 թ.Həmidov Vüqar Məhərrəm oğlu) ։
Ադրբեջանի քրեակատարողական ծառայությունն ու ներքին գործերի նախարարությունը տվյալ դեպքերի առթիվ դեռևս որևէ տեղեկություն չեն տարածել։
Ինչպես միշտ:
Ալեն Ղուլյան. Ֆեյսբուք: