«Գահերի խաղը» ապօրինի կերպով ավելի քան 1 միլիարդ մարդ է դիտել
«Գահերի խաղը» հեռուստասագայի 7-րդ եթերաշրջանն ապօրինի կերպով դիտել են ավելի քան 1 միլիարդ անգամ։ Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները՝ հղում տալով Muso ընկերության հետազոտությանը։
Նշվում է, որ այդ դիտումների մոտ 84 տոկոսը բաժին է ընկնում հոսքային ծառայություններին:
Եթերաշրջանի առաջին սերիան հեռարձակումից հետո առաջին 72 ժամում ապօրինի կերպով դիտվել է ավելի քան 90 միլիոն անգամ, իսկ վերջին՝ 7-րդ սերիան նույնժամանակահատվածում՝ 120 մլն անգամ։