Տվեք երկիրը երիտասարդների կառավարմանը, նրանք հոգնել են պայծառ գալիք լինելուց
Մենք փայլուն պոտենցիալ ունենք` ի դեմս մեր երիտասարդության: Բոլոր խնդիրները հաղթահարվելու են, իսկ այն առողջ կորիզը, որ կա` սկսելու է աճել ֆանտաստիկ տեմպերով:
Մենք շշմելու երիտասարդություն ունենք, նրանք մեր դեսպաններն են աշխարհում, նրանք մեր ՓիԱր մենեջերներն են, մեր երկրի ամենառազմավարական ճյուղերի բրենդինգի պատասխանատուները, որովհետև երիտասարդությունը միշտ այնտեղ է ուր կա ֆիզիկական-մտավոր առողջություն, ուր կա ստեղծագործելու չօգտագործված տարածք ու խելառ արագություն, խելառ ռիթմ:
Միայն պատկերացրեք` նրանցից յուրաքանչյուրը իր գրպանից հանելով սմարթֆոնը, միջինում 1000 հոգու կարող է պատմել մեր տուրիստական վայրերի, մեր նորարարական բիզնեսների, մեր ՏՏ ոլորտի պրոդուկտների, էկո-գյուղերի, վերականգնվող էներգետիկայի և այլ բաների մասին:
Միայն թե անհրաժեշտ է նոմինալ մերիտոկրատիան փոխարինել իրականով: Կառավարությունում մի բան այն չէ, եթե նրա միջին տարիքը գերազանցում է 30-ը, եթե այնտեղ չկան երիտասարդներ, չկան անփորձ ռիսկերի դիմելու խելառ ազատության հնարավորություններ:
Եթե որոշել եք Վրաստանի հետ ոտք մեկնել, ապա հիշեք, որ նրանց էկոնոմիկայի սիրունատես նախարար ու ֆանտաստիկ կերպար Վերոնիկա Քոբալիան 29 տարեկան էր, քրեակատարողական վարչության պետը` 26, ռեֆորմների խորհրդի անդամները` 24-25, Ոստիկանության ակադեմիայի պետը 32, վարչապետը` 35 և այսպես շարունակ:
Տվեք երկիրը երիտասարդների կառավարմանը, նրանք հոգնել են պայծառ գալիք լինելուց:
Հակառակ դեպքում ինքնիրացվելու պահանջը միշտ էլ հայրենասիրությունից բարձր է գտնվելու և երիտասարդները կարիերա են կառուցելու դրսում:
Միքայել Նահապետյան. Ֆեյսբուք: