Թրամփը պատմել է «Հյուսիսայի Կորեայի համար շատ տխուր օրվա մասին»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ամերիկյան ղեկավարությունը ուսումնասիրում է Հյուսիսային Կորեայի նկատմամբ ռազմական գործողությունները: Այս մասին հայտնում է Reuters-ը:
«Ռազմական գործողությունները հաստատ տարբերակ կլինեին: Անխուսափելի՞ են արդյոք: Ոչինչ անխուսափելի չէ»,- ասել է նա՝ Քուվեյթի էմիր, շեյխ Սաբահ ալ Ահմեդ ալ Ջաբեր աս Սաբահի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Նա նույնպես նշել է, որ եթե ԱՄՆ-ն կիրառի իր ռազմական ուժը ԿԺԴՀ-ի նկատմամբ, ապա «դա Հյուսիսային Կորեայի համար շատ տխուր օր կլինի»: