40.000 դրամ աշխատավարձով մի հատ եկեք ու դիլխոր մի ընկեք
2013 թվականին կառավարությունը որոշում կայացրեց, որ հանրակրթական դպրոցներում, աշակերտների թվի հետ կրճատել փոխտնօրեններից մեկին, հավաքարաններին, տնտեսվարին (երևի քիչ աշակերտներին դաստիրակաելու,մաքրելու ու ասենք կոտրած աթոռը սարքելու խնդիր չէր լինելու):
2015 թվականի հոկտեմբերի 25-ի Ն1222 որոշմամբ,որոշվեց,որ բարձր լեռնային գոտիներում, աշխատավարձից հանել բարձր լեռնային կոչվող ավելավճարը, հավանաբար լեռները իջել էին, և ձմեռն էլ վերոնշյալ գոտիներում 8 ամսվա փոխարեն դարձել էր 3 ամիս:
2017թվականի, նույն կառավարությունը արդեն հուպ տվեց, որ արտագնա աշխատող ունեցող ընտանիքների նպաստը կրճատել,ինչպես նաև նոր հաշվման միջոց ներառել,ըստ որի Հայաստանի ամեն քաղաքում գրեթե 300 ընտանիք զրկվելու է այդ ողորմությունից: Չկրճատվեց միայն Տարոն Մարգարյանի խորհրդականների թիվը, մնաց անփոփոխ 9-ը հոգի:
Այս տարիների ընթացքում թանկացավ գազը, լույսը, ջուրը և ,,,,, Ամեն ինչ թանկացավ...
Հիմա հարց է առաջանում: Հարգելի վարչապետ, որ ասում էիք դիլխոր դեմք մի ընդունեք, այսքանից հետո 40.000 դրամ աշխատավարձով մի հատ եկեք ու դիլխոր մի ընկեք....
հ.գ. մի տեսակ ուղղակի մտածմունքի մեջ....
Արմինե Մելքոնյան. Ֆեյսբուք: