Սա այն է, ինչ մենք կարող ենք անել. Ջորջ Քլունին եզդի փախստականին ապաստան է տվել
Ամերիկացի դերասան Ջորջ Քլունիի և իր կնոջ՝ Ամալի տանը ծագմամբ եզդի, իրաքցի փախստական է բնակություն հաստատել: Այս մասին հայտնում է «Hollywood Reporter»-ը:
Ինչպես պարբերականին պատմել է Քլունին՝ հյուրը իրենց տուն է եկել Կենտուկի նահանգից: Դերասանի խոսքով՝ փախստականը ավտոբուսով Մոսուլ գնալիս էր եղել, երբ իրենց վրա հարձակվել էին «ԻՊ» անդամներ:
«Նա կենդանի մնաց և եկավ Ամերիկա: Նա անցել է բոլոր ստուգումները, և քանի որ ամեն ինչ արդեն ետևում էր, մենք ասացինք. «Լսիր, մենք քեզ կօգնենք: Դու կրթությո՞ւն ես ուզում: Ուզում ես առա՞ջ գնալ: Սա այն է, ինչ մենք կարող ենք անել»,- պարբերականը մեջբերում է դերասանի խոսքերը:
«Hollywood Reporter»-ի տվյալներով՝ ներկայումս իրաքցին սովորում է Չիկագոյի համալսարանում: