Հայաստանում փողոցների երթևեկությունը դարձել է մարդասպանության գոտի
Հայաստանում փողոցների երթևեկությունը դարձել է մարդասպանության գոտի: Մի վթարի մասին տեղեկությունը չմարսած՝ մյուսն է տեղի ունենում, ու պարտադիր են դարձել ծանր, ողբերգական վթարները՝ զոհերով ու ծայրահեղ ծանր վիրավորներով: Ամենասարսափելին էն է, որ զոհերի ու վիրավորների մեջ մեծ թիվ են կազմում երեխաները:
Երթևեկության կանոնների խստացումը, տեսախցիկների և արագաչափերի ավելացումը բացարձակապես ոչ մի օգուտ չեն տալիս, ու չեն տալիս, որովհետև վարորդների և հետիոտնի հիմնական մասը պատասխանատվության զգացում չունի իր և դիմացինի հանդեպ: Թքած ունեն իրենց և մյուսների կյանքի վրա, կարևորը չնկարվեն, չտուգանվեն, իսկ տեսախցիկից հետո թե ինչ կլինի արդեն թքած:
Քշում են ոնց ուզում են, փողոցն անցնում են ոնց ուզում են և որտեղով պատահի, առանց մտածելու, որ իրենց այդ անպատասխանատու քայլով կարող են խորտակել ոչ միայն իրենց, այլև ուրիշ, բարեխիղճ վարորդների և հետիոտնի կյանքերը: Մարդ արդեն վախենում է փողոց դուրս գալ ու կապ չունի մեքենայով ես, թե ոչ:
Մկրտիչ Իսրայելյան. Ֆեյսբուք: