Այս տարի ինչ ասես տեսանք, աշնան 6-րդ օրը Երևանում +39,7 աստիճան. Գագիկ Սուրենյան
2017 թվականը աչքի ընկավ իր կտրուկ եղանակով: ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք.
«Այս տարի ինչ ասես տեսանք, աշնան 6-րդ օրը Երևանում +39,7 աստիճան տաքություն էլ տեսանք»։ Բացի այդ, այս ամիս նաև ռեկորդային եղանակ ենք գրանցել. «Սեպտեմբերի 5-ին Երևանում օդի ջերմաստիճանը հասել է +37,2 աստիճանի, որը 0,7 աստիճանով գերազանցել է 2007թ սեպտեմբերի 5-ին գրանցված ռեկորդը, +36,5 աստիճանը»,-գրել է նա։