Արքայազն Ջորջն առաջին անգամ դպրոց է գնացել (տեսանյութ)
Արքայազն Ուիլյամի և Քեմբրիջի դքսուհու՝ Քեյթ Միդլթոնի որդին՝ արքայազն Ջորջը, առաջին անգամ դպրոց է գնացել։ Այս մասին հայտնում է բրիտանական «The Sun»-ը:
Փոքրիկ արքայազնին դպրոցի բակում դիմավորել է դպրոցի տնօրենը։ Ջորջը հուզմունքից ամուր բռնել էր հայրիկի ձեռքը։ Դքսուհին չի կարողացել ներկա գտնվել՝ կապված հղիությամբ պայմանավորված վատ ինքնազգացողության հետ։