Կարո Փայլանն իր 4 կուսակիցների հետ նստացույց է սկսել Թուրքիայի սահմանադրական դատարանի շենքում
Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter-ում գրել է, որ իր 4 կուսակիցների հետ բողոքի նստացույց է սկսել Թուրքիայի սահմանադրական դատարանի շենքում:
Նա մասնավորապես գրել է.
«Մեր պատգամավորները Սահմանադրական դատարանի շենքում սկսեցին խղճի և արդարության պատվո պահակությունը»:
Նշենք, որ Փայլանն ու իր կուսակիցները պահանջում են ազատ արձակել իրենց բանտարկված կուսակիցներին, այդ թվում կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշին ու Ֆիգեն Յուքսեքդաղին: