Հետաքրքիր է, մենակ Հայաստանում է, որ...
Հետաքրքիր է, մենակ Հայաստանում է, որ...
-կան իսկական և ոչ իսկական գիտնականներ, իսկական և ոչ իսկական դասախոսներ, իսկական և ոչ իսկական ոստիկաններ, իսկական և ոչ իսկական բժիշկներ, իսկական և ոչ իսկական մտավորականներ, իսկական և ոչ իսկական քաղաքական գործիչներ, իսկական և ոչ իսկական…
-երբ ինչ-որ մեկը մի փոքր, դույզն իսկ հանրային ճանաչում ունի կամ պաշտոն, արդեն մտածում է, որ ինքն օրենքից դուրս է, իրեն ամեն ինչ կարելի է՝ թեկուզ ասմունքող:
-եթե մեկը մի տաս-քսան հոգի «հավատավոր» հետևորդ ունի, արդեն մտածում է նախագահ կամ վարչապետ դառնալ:
-դպրոցների մոտ երեխաներին սպասող մամաներն ավելի շատ են աղմկում, կատակում, ծիծաղում, քան երեխաները դպրոցում:
-վարորդը կտրուկ հետադարձ վարում է մեքենան, առանց նկատելու, որ մարդիկ կան:
Երբ գոռում կանգնացնում ես մի կերպ, պատասխանում է. հոպար ջան տեսել էի, ամեն ինչ կանտրոլի տակա, մի անհանգստացի: Իսկ ես իզուր անհանգստացել էի:
-պատմական հուշարձանները թանգարան են բաց երկնքի տակ: Երևի բաց երկնքի տակ են, որ անխնամ են, հիմնականում անուշադրության մատնված, քարուքանդ և անհասանելի: «Ծածկ» է պետք թանգարանին և ուշադրություն:
Ռոբերտ Մելքոնյան.ֆեյսբուք: