Փարիզում պայթուցիկներ պատրաստելու ընդհատակյա լաբորատորիա է հայտնաբերվել
Փարիզի արվարձանում հայտնաբերել են պայթուցիկներ արտադրելու ընդհատակյա լաբորատորիա: Այս մասին հայտնում է «Россия 24» հեռուստաընկերությունը՝ հղում տալով «Le Parisien»-ին:
Խուզարկության ժամաակ բերման են ենթարկել երկու մարդու, ովքեր ենթադրաբար մասնակցում են ինքնաշեն ռումբերի պատրաստման գործընթացին:
Ոստիկանության աշխատակիցները գտել են գազի բալոններ, լարեր և «Սատանայի մայր» անունով հայտնի նյութով շշեր: Մասնագետների խոսքով՝ դրա հիման վրա շատ հեշտ է ռումբ պատրաստելը, և դրա համար այն այժմ ամենահայտնի զենքն է ահաբեկիչների շրջանում: Հենց այս նյութի օգնությամբ են իրագործվել Բրյուսելի և Փարիզի ահաբեկչությունները: