Հայազգի ոսկերչի աշխատանքը ցուցադրվում է Բուքինգհեմյան պալատում
Ոսկյա սկուտեղը, որը Եթովպիայի կայսր Հայլե Սելասիեի պատերով պատրաստել էր Ադիս Աբեբայում բնակվող հայազգի ոսկերիչ Պետրոս Սևաջյանը, ցուցադրության է ներկայացվել Բուքինգհեմյան պալատում: Այս մասին հայտնել է «The Armenian Weekly»-ն:
Հայ ոսկերիչի աշխատանքը ցուցադրվում է աշխարհի տարբեր երկրներից Բրիտանիայի թագուհուն նվիրված իրերի հավաքածուի թվում: Ոսկյա սկուտեղը եթովպիացի կայսրը Եղիսաբեթ Երկրորդ թագուհուն նվիրել էր Եթովպիա կատարած պետական այցի ժամանակ 1965-ին:
Սկուտեղը պատրաստված է Եթովպիայի հարավում գտնվող հանքավայրերի մաքուր ոսկուց։ Սկուտեղի լայնությունը 80 սմ է, երկարությունը` 50 սմ, այն կշռում է 14 կգ։ Ոսկե սկուտեղի վրա պատկերված են եթովպական կայսրական թագն ու բրիտանական թագը։
Ոսկերիչ Բեդրոս Սևաջյանը եղել է Եթովպիայի կայսրական ընտանիքի ամենահայտնի ոսկերիչներից մեկը։ Բացի «Եթովպական ոսկե սկուտեղից», Սևաջյանը պատրաստել է նաև մի շարք այլ դիվանագիտական նվերներ։