Լվովում այրել են Սաակաշվիլիի խրտվիլակը
Ուկրաինական Լվովում Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիի վերադարձի դեմ ակցիա է տեղի ունեցել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով ZAXID.NET-ին:
Ակցիան տեղի է ունեցել այսօր: Ակցիային մասնակցել են մի քանի տասնյակ մարդիկ:
Ակցիայի վերջում մասնակիցներն այրել են ծղոտե խրտվիլակ, որը խորհրդանշել է Միխայիլ Սաակաշվիլիին:
Ինչպես հաղորդվում է, ակցիան իրականացրել է «Սովորական մարդկանց պաշտպանություն» հասարակական կազմակերպությունը, որը գրանցված է Կիևում:
Վերջերս Սաակաշվիլին ԱՄՆ-ում էր, հետո գնաց Լեհաստան, Լիտվա, Հունգարիա: