Brexit. թույլ կտան միայն բարձր որակավորմամբ մարդկանց
Մեծ Բրիտանիան միջոցներ է ուսումնասիրում, որը ուղղված կլինի երկիր ներգաղթը սահմանափակելուն բոլորի համար բացի ԵՄ-ի բարձր որակավորմամբ աշխատակցիներից: Այս մասին հայտնում է «Vesti.ru»-ն:
Երկրի վարչապետ Թերեզա Մեյը խորհրդարանին ասել է, որ չնայած միգրացիան լավ ազդում է տնտեսության վրա, այնուամենայնիվ ԵՄ-ից դուրս գալու անցյալ տարի անցկացված ընտրությունները ցույց տվեցին, որ բրիտանացիները ցանկանում են խստացնել միգրացիոն հոսքի կառավարումը երկրում:
Սակայն ընկերությունները, հատկապես հասարակական սննդի, սոցիալական օգնության ոլորտներում, որոնք կախված են արտասահմանցի աշխատակիցների հիմնական հոսքից, տարակուսում են, որ միգրացիոն քաղաքականության սահմանափակումները թույլ չեն տա աշխատանքի վերցնել անհրաժեշտ մարդկանց: