Եվրոպական դատարանը պարտադրել է Հունգարիային և Սլովակիային ընդունել փախստականներին
Եվրոպական դատարանը պարտադրել է Հունգարիային և Սլովակիային ԵՄ որոշման համաձայն ընդունել փախստականներին: Այս մասին հայտնում է «Deutsche Welle»-ն:
Այս որոշման ի կատար ածման հետ կապված Գերմանիայի արտաքին գործերի նախարար իգմար Գաբրիելը հայտարարել է, որ Բուդապեշտը և Բրատիսլավան պարտավոր են հաշվի նստել որոշման հետ և սկսել ընդունել միգրանտներին:
Համաձայն ընդունված որոշման՝ Հունգարիան պարտավոր էր իր տարածքում տեղավորել 1294 մարդ, սակայն մինչև օրս չի ընդունել ոչ մի մարդու: Սլովակիան պարտավորել էր ընդունել 902 մարդ, սակայն դեռևս այնտեղ է հաստատվել միայն 16 փախստական: