Թուրքիայում մահապարտը փորձել է պայթեցնել ոստիկանության շենքը
Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, Թուրքիայում մահապարտ ահաբեկիչը հարձակվել է Թուրքիայի Մերսին նահանգի ոստիկանության բաժանմունքի վրա, որը գտնվում է ազգային հետախուզական ծառայության շենքի տարածքում: Այս մասին գրում է թուրքական Milliyet պարբերականը:
Իրավապահների հաղորդմամբ՝ ահաբեկչի մարմնին պայթուցիկ սարք է ամրացված եղել: Ոստիկաններին հաջողվել է չեզոքացնել ահաբեկչին: Ներկայումս տարվում են աշխատանքներ պայթուցիկ սարքը վնասազերծելու ուղղությամբ:
Մերսին նահանգի գլխավոր դատախազ Մուստաֆա Էրջանը հայտնել է, որ ամենայն հավանականությամբ հարձակվողը եղել է ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման անդամ: