Պետերբուրգում Նևա գետից դուրս են հանել ջրահեղձ եղած հայ տղամարդու դի
ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի իրավապահները փորձում են պարզել տղամարդու մահվան հանգամանքները, ում մարմինը դուրս են հանել քաղաքային գետից: Այս մասին գրում է «Nevnov.ru» կայքը:
Պետերբուրգի փրկարարները Նևա գետից դուրս են բերել ջրահեղձ եղած տղամարդու դի, որը ծնունդով Հայաստանից է:
Ինչպես հայտնում է աղբյուրը՝ դուրս բերված դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Հայտնի է նաև, որ ծնունդով Գյումրիից տղամարդը Սանկտ Պետերբուրգ էր եկել Կրասնոդարի երկրամասից. նրա մոտ հայտնաբերվել է գնացքի տոմս: Նրա մոտ եղել են նաև փաստաթղթեր ու 2 բջջային հեռախոս: