Օբաման կրկին քննադատել է Թրամփին
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է Սպիտակ տան ներկայիս «տեր» Դոնալդ Թրամփի՝ մանկական տարիքում ԱՄՆ-ում հաստատված միգրանտներին քաղաքացիություն ստանալու արգելքին: Օբաման այդ որոշումը անվանել է դաժան և սխալական: Այս մասին գրում է «Lenta.ru»-ն:
«Այդ երիտասարդները իսկական ամերիկացիներ են, սակայն ոչ թղթերով: Ծնողները նրանց մեր երկիր են կանչել, երբ նրանք դեռ երեխա էին: Հնարավոր է, որ ոչ մի ուրիշ պետություն նրանք չեն ճանաչում և ոչ մի ուրիշ լեզվի չեն տիրապետում, բացի անգլերենից: Չի կարելի նրանց դարձնել հարձակումների թիրախ, նրանք ոչ մի վատ բան չեն արել»,- գրառել է ԱՄՆ 44-ամյա նախկին նախագահը: