Քիմի մերկությունը միայն աստղիկներն են ծածկել (լուսանկար)
36-ամյա Քիմ Քարդաշյանը ինստագրամյան իր էջում նոր՝ մերկ լուսանկար է հրապարակել անմիջապես այն բանից հետո, երբ Շերոն Օսբորնը Քարդաշյաններին մեղադրել էր «ֆեմինիզմ» հասկացությունը աղավաղելու մեջ: Շերոնի խոսքերով ՝ միակ բանը, որ անում են Քարդաշյանները, իրենց անհամեստ հագուկապն ու մերկ մարմինները ցուցադրելն է:
Ինչպես կռահել են շատ օգտատերեր՝ լուսանկարը, որը հրապարակել է Քիմը, իր հասեին հնչած քննադատություն պատասխանն է: Սակայն Քարդաշյանը սահմանափակվել է միայն լուսանկարով և ոչ մի կերպ չի մեկնաբանել լուսանկարը: