Հրանտ Բագրատյանը՝ Ադրբեջանի «միջուկային» սարսափ
Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ով մասնակցում է լեհական Կրինիցայի տնտեսական համաժողովում, հարցազրույց է տվել ալիևյան Haqqin.az-ին և կրկին հայտարարել, որ Հայաստանը ունի միջուկային զենք:
Նախ, Բագրատյանը նշել է,որ իր հայտարարություններն այն մասին, որ Երևանը միջուկային զենք ունի դեկլարատիվ բնույթ չեն կրում, և որ այդ զինատեսակը մենք ժառանգել ենք ԽՍՀՄ-ից: «Այո, մենք ունենք միջուկային զենք, և ես անկեղծորեն եմ ասում», - ասել է Բագրատյանը:
Ազերի լրագրողը վախեցրել է Բագրատյանին միջազգային պատժամիջոցներով, որոնք այժմ կիրառվում են Հյուսիսային Կորեայի նկատմամբ, ինչին Բագրատյանը պատասխանել է,որ Հայաստանը պետք է ինչ-որ կերպ պաշտպանվի Ադրբեջանից:
Հրանտ Բագրատյանը առաջին անգամը չէ, որ այսպիսի սկանդալային հայտարարությամբ է հանդես գալիս: Պետք է նշեմ, որ ՀՀ-ի նախկին վարչապետի անկեղծությունները բուռն քննարկումների առիթ են դառնում Բաքվում: Ադրբեջանում սարսափում են Հայաստանի միջուկային «գերտերություն» լինելու հանգամանքից:
Ի դեպ ,ըստ տարածված լուրերի ԽՍՀՄ տարիներին Հայաստանում իրոք տեղակայված են եղել միջուկային հրթիռներ, որոնց կենտրոնատեղին եղել է Գյումրիից հյուսիս ընկած «Քեթիի սարերը»: Սակայն 1988 թ-ի երկրաշարժից հետո դրանք, իբրև թե, տարհանվել են:
Գագիկ Համբարյան. Ֆեյսբուք