Հիշե՛ք, որ հենց այս պահի համար պարտական ենք տղերքին
Երբ մենք Երևանի կենտրոնում բողոքում ենք (լավ ենք անում) գիշերվա կեսի հրավառությունից, այդ ժամանակ սահմանապահ գյուղում մարում են սենյակի լույսը, որ թշնամին չթիրախավորի տունն ու սենյակը:
Երբ մենք Երևանում բողոքում ենք խցանումներից ու ասֆալտի հոտից, այդ ժամանակ սահմանապահ գյուղում փորձում են զոռով-շառով մի տրակտոր հանդ մտցնեն, որ գյուղատնտեսական աշխատանք կատարեն:
Երբ մենք Երևանում բողոքում ենք շոգից, քամուց, փոշուց, այդ ժամանկ տղերքը դիրքերում «բայեվոյ» «հագած-կապած» կանգնած են արևի, անձրևի տակ՝ շնչելով փոշին էլ, քամու բերածն էլ:
Վերջապես, երբ մենք սիգարետ ենք ծխում ու սուրճ վայելում, այդ ժամանկ տղերքը անհամբեր սպասում են, թե թիկունքից ով կգա, որ իրենց մի բլոկ սիգարետ հասցնի, որ իրենց ասի՝ ձեր ցավը տանեմ: Բարի ու խաղաղ գիշեր, հիշեք, որ հենց այս պահի համար պարտական ենք տղերքին, պարտական:
Կարեն Հովհաննիսյան. Ֆեյսբուք