Իրանը փակեց օդային տարածքը ԱՄՆ-ի ավիացիայի համար
Ամերիկյան օդանավներին այլևս արգելված է հատել Իրանի օդային տարածքը: Խոսքը վերաբերում է այդ թվում և քաղաքացիական ավիացիային: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «Fars» լրատվական գործակալությանը:
«Մենք չենք կարող աշխարհին ցուցադրել վարքի երկակի ստանդարտ: Օրինակ, մենք ասում ենք, որ ԱՄՆ-ն ինքնավստահ համաշխարհային առաջատար է, և մենք թույլ չենք տա ամերիկյան ինքնաթիռներին նույնիսկ ուղևորներ փոխադրելու համար հատել Իրանի Իսլամական Հանրապետության օդային տարածքը»,- նշել է երկրի հակաօդային պաշտպանության հրամանատար Ամիր Ֆարզադ Էսմայիլին:
Ցանկացած ամերիկյան ինքնաթիռ, որը կհատի Իրանի օդային տարածքը, անհապաղ նախազգուշացում կստանա: