Առանց որևէ միջադեպի տրվեց Քուրդիստանի անկախության հանրաքվեի քարոզարշավի պաշտոնական մեկնարկը
Որքան էլ Թուրքիան և Իրանը, Իրաքի կենտրոնական իշխանության հետ փորձեցին խանգարել, հետաձգել, կամ գոնե Քիրքուքում չթույլատրել Քուրդիստանի անկախության հանրաքվեի անցկացումը, միևնույն է այսօր, սեպտեմբերի 5-ին, շատ սահուն, առանց որևէ արտառոց միջադեպի տրվեց անկախության հանրաքվեի քարոզարշավի պաշտոնական մեկնարկը:
Հատկանշական է, որ մեկնարկը տրվել է հենց Քիրքուքից: Քուրդիստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերջապես Քիրքուքում բացել է ընտրատարածքային ընտրական հանձնաժողով, որի նախագահն է Էլի Շիվանը, իսկ Քիրքուքի ընտրատարծքը կունենա K24 անվանումը:
Կարեն Հովհաննիսյան. Ֆեյսբուք