Իմ խոսքն աղավաղել և փոփոխել են. Քադիրով
Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը հայտնել է, որ որոշ ԶԼՄ-ներ, էժանագին սենսացիաների հետևից ընկնելով, իր խոսքերը Մյանմայի անկարգությունների մասին հանել են կենտեքստից և իրենց կերպով մեկնաբանել: Այս մասին գրում է Life.ru-ն:
«Համացանցում բավականին դատողություններ կային այն մասին, որ ես իբրև թե ասել եմ, որ պատրաստ եմ երկրի ղեկավարության դիրքորոշմանը հակասել՝ կապված Մյանմայում մահմեդականների հետ տեղի ունեցող իրադարձությունների հետ: Ինչպես ասում են, խուլը չի լսի, ինքը կհորինի: Իմ խոսքն աղավաղել են և փոփոխել, և դա ի դեպ, ես կարծում եմ, նպատակադրված է արվել:
Հետո իմ սուտ խոսքերի տակ որոշ լրագրողներ հերթական դավադրությունն են կազմակերպել: Որքան էլ որոշ ԶԼՄ-ներ փորձում են վարկանիշ հավաքել Չեչնիայի Հանրապետության և իմ մասին սուտ լուրեր տարածելով, ես մինչև այժմ զարմանում եմ նրանց ոչ պրոֆեսիոնալության վրա»,- ասել է Քադիրովը: