Եթե վարորդը տղամարդ լիներ, հիմա բանտում էր, մեքենան առգրավվել էին, իրեն դատում էին
Օրվա թեմաներին չեմ անդրադառնում որպես կանոն, բայց այսօր դիտեցի այն ասմունքող ներկայացած կնոջ և ՃՈ տեսուչների տեսանյութը: Այս տեսանյութը պետք է ցուցադրել Հայաստանում կանանց իրավունքների պաշտպանության համար գրանտ տրմադրողներին որպեսզի վերջիններս անմիջապես դադարեցնեն բոլոր տեսակի գրանտները:
Հայաստանում կանայք արտոնյալ են բոլոր իմաստներով` եթե վարորդը տղամարդ լիներ հիմա բանտում էր մեքենան առգրավվել էին, իրեն դատում էին ՃՈ տեսուչի կյանքը վտանգի ենթարկելու մեքենայով ՃՈ տեսուչների մեքենայի վրա հարձակվելու, սպառնալիքների, փախուստի փորձերի, առանց տեխզզնման կտրոնի և ապպայի և այլնի համար, բայց քանի որ հանցագործը ընդամենը կին է նրա հանդեպ հատուկ հանդուրժողականություն ցուցաբերվեց որ չեք տեսնի և ոչ մի այլ երկրում: Շնորհակալություն այդ կնոջը հաստատելու համար, որ կանանց պաշտպանության ֆեմինիստական կազմակերպությունները մեր երկրում գործ չունեն:
Արշակ Զաքարյան. Ֆեյսբուք