Լիրբ լինելը սկսել է համարվել «համարձակություն», «ուժ» կամ «ազատություն» ունեցող. Նազենի Հովհաննիսյան
Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«1. Կարծիք հայտնելը համարում ենք «դատել»։
Խոսքի անարխիայի պատճառով վերանում է ազատությունն առհասարակ։ Մարդիկ սկսել են վախենալ կարծիք հայտնելուց. գիտակ, կիրթ ու ադեկվատ մարդիկ։
2. Աջ ու ձախ գոռում են պարապությունից ու «լայքերից» գլխապտույտ ունեցողները (ոմանց համար 5 հոգու ուշադրությունն արդե՛ն աստղային հիվանդություն է առաջացնում իր անփառունակ կյանքում)
իսկական կյանքի պակաս կա, լուրջ։
3. Լիրբ լինելը սկսել է համարվել «համարձակություն», «ուժ» կամ «ազատություն» ունեցող, բայց իսկական ուժ ունեցողը չի գոռում դրա մասին աջ ու ձախ, ու չի լրբանում, մանավանդ՝ կինը։
4. Իհարկե նեգատիվի անհավանական խտացում կա Երկրում, պատճառը՝ սիրո պակասն ու սեփական կյանքի, զբաղվածության չլինելը, երևի արտագաղթն էլ մեծապես նաև դրա պատճառով է (սոցիալական խնդիր չունեցողներն են արդեն մեծ հուսահատություն ապրում, գումարի հարց չէ)
5. Դադարել ենք տողատակը տեսնել ու հասկանալ ենթատեքստը։
6. Ֆուտբոլի հավաքականի նկատմամբ (և ոչ միայն) մեր ագրեսիայի մասին գրել էի դեռ 4-5 տարի առաջ. ինձ թաղեցին այդ օրը, փոխարենը ձեռք բերեցի հատուկենտ խելացի ընկերներ, որոնցից սովորում եմ մինչև օրս։
7. Ամեն անգրագետ ու անկարող իրավունք ունի այսօր քննադատել, կամ ուղղակի հայհոյել կարող ու գործող մեկին, միայն նրա համար, որ նա անկարող չէ։ Արդեն վատ է։ Օբյեկտիվ չի կարող լինել մողեսը՝ թռչող բազեի նկատմամբ:
8. Սուտ բարձրագույնավարտների շքերթ է, փոխարենը արհեստը խթանենք ու հպարտությամբ լինենք որակով արհեստավոր, քան անհասկանալի, ծակ պրոֆեսոր։
9. Մարդկանց բաժանում ենք 2 կատեգորիայի. գեշ ու սիրուն, կամ լավ ու վատ (լղոզված, անհասկանալի չափորոշիչ)։ Օրենք չենք հարգում կամ պահում. ուրեմն դիմացինը վատն է, որովհետև չօգնեց անօրինական գործընթացում...
Տառակերության պատճառով բացառիկ արագությամբ հետընթաց ենք ապրում։
10. Քանի դեռ տարրական կենցաղային, քաղաքային կամ գյուղական, ճանապարհային կամ օդային պայմանների հարցերը չեն լուծվել, էս բոլոր հարցերը որդերի պես ուտելու են մեզ ներսից, քայքայումն էլ վարակիչ է։
Ամփոփում. Իմ՝ Միջին վիճակագրական քաղաքացու մտորումներ էին, որ օրվա մեջ հազար անգամ մտածում ենք։
Իհարկե շարունակելի...