Լիանա Զուրաբյանի մեկնաբանել է պետավտոտեսուչների հետ տեղի ունեցած միջադեպը
Asekose.am-ի հետ զրույցում ասմունքող Լիանա Զուրաբյանը մեկնաբանել է ՃՈ ոստիկանների հետ տեղի ունեցած միջադեպը:
«Էդքան պոեզիա եմ լուսաբանում, մի հատ չեն լուսաբանում, թե Լիանա Զուրաբյանը ինչ է անում, հիմա մի հատ միջադեպ եղավ, բոլորը զանգում են»: Հետաքրքրվեցինք` ինչո՞ւ էր գոռում ճանապարհային ոստիկանների վրա: «Բայց չէ՞ որ ես սկզբում իրենց ասում եմ` շնորհակալություն, որ դուք ինձ չարձանագրեցիք, կթարմացնեմ կտրոնը, թողեք գնամ»,- փորձեց հիմնավորել մեր զրուցակիցը:
Կայքի դիտարկմանը, որ բողոքում է ոստիկաններից, բայց վարում է նրանց հոբելյանական երեկոները, ասմունքողը զայրացավ.
«Այդ ամենը էլի գալիս է պետությունից, նրանից, որ ոչ մի պետական աշխատանք չունեմ: Ինչո՞վ իմ երեխային կերակրեմ…Ես այս երկրի ամենավառ դեմքն եմ անօրեն, ոչ աշխատատեղ կա, ոչ գործ կա»:
Մանրամասներն այստեղ՝