Թուրք-իրանական սահմանին Իրանի 3 քաղաքացի է ձերբակալվել
Իրանին սահմանակից թուրքական Աղրը նահանգում (Արարատ լեռան շրջակայքում գտնվող տարածք) Իրանի երեք քաղաքացի է ձերբակալվել: Այս մասին գրում է թուրքական «Սաբահ» պարբերականը:
Ձերբակալվածների անունները չեն նշվում, սակայն նշվում է, որ վերջիններս հատել են սահմանն անօրինական կերպով. նրանց ձերբակալել են սահմանին մալուխ անցկացնելիս, և ենթադրվում է, որ դա արել են դիվերսիոն նպատակներով: