Բացահայտվել են Պուտինի՝ նախագահական ընտրությունների հետ կապված պլանները
Վլադիմիր Պուտինը կարող է իր թեկնածությունը դնել Ռուսաստանի նախագահական ընտրություններում «Միացյալ Ռուսաստան» կուսակցությունից: Այս մասին գրում է Gazeta.ru-ն` հղում տալով Կրեմլին մոտ կանգնած իր աղբյուրներին:
«Եթե որոշում ընդունվի կուսակցությունից Պուտինի թեկնածությունն առաջադրելու, դա տեղի կունենա նիստին: Եթե ոչ, «Միացյալ Ռուսաստանը», միևնույնն է, կաջակցի իր թեկնածությունը»,- նշել է լրատվամիջոցի զրուցակիցը:
Լրագրողների տվյալներով՝ Պուտինն իր թեկնածությունը կառաջադրի դեկտեմբերի 10-ից հետո, երբ տեղի ունենա կուսակցության նիստը: Օրն ընտրված է, որպեսզի պետության ղեկավարի՝ կուսակցությունից առաջադրվելու հնարավորությունը պահպանվի:
Պուտինը բազմիցս հայտնել է, որ դեռևս վերջնականապես չի կայացրել իր որոշումն այս հարցով: