Ռուսաստանի դեմ չեմ. Քադիրովն արդարացել է իր խոսքերի համար
Ռամզան Քադիրովը հասարակությանը կոչ է արել ճիշտ մեկնաբանել իր խոսքերը Մյանմայի իրավիճակի մասին: Այս մասին Չեչնիայի ղեկավարը գրել է «Telegram»-ի իր ալիքում:
«Ես բազմիցս հայտնել եմ, որ մեր նախագահի հավատարիմ մարտիկն եմ, պատրաստ եմ կատարել գերագույն հրամանատարի ցանկացած բարդության հրաման և տալ կյանքս: Իսկ նրանք, ովքեր մեկնաբանում են իմ խոսքերը և ծիծաղում են անմեղ մարդկանց սպանությունների վրա, բարոյական խոր վիհի մեջ են»,- գրել է Քադիրովը:
Քադիրովը շնորհակալական խոսքեր է հղել Վլադիմիր Պուտինին նրա համար, որ պետության ղեկավարը քննադատել է Մյանմայում մահմեդականների դեմ գործադրված բռնության դեպքերը: